Friday, 03 07 2026
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև

Աջափնյակում նախկին ոստիկանը երեք կրակոցով սպանել է հորը «ձյաձով» չդիմած երիտասարդի հորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Աշոտ Բաղդասարյանի գործի դատական քննությունը:

Աշոտ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ հեռախոսային խոսակցության ժամանակ իր հոր հետ Տ. Արշակյանի կողմից անհարգալից խոսելու հանգամանքը պարզելու նպատակով Աշոտ Բաղդասարյանը գնացել է Արշակյանի բնակության վայր: Այնտեղ նա վիճաբանել է Տ. Արշակյանի հետ: Վիճաբանության ընթացքում Աշոտ Բաղդասարյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ. Արշակյանի դեմքին:

Ըստ մեղադրանքի՝ որդուն պաշտպանելու նպատակով վիճաբանությանը միջամտել է Տ. Արշակյանի հայրը՝ Սամվել Արշակյանը:

Վերջինս, ըստ մեղադրանքի, Աշոտ Բաղդասարյանի առողջությանը հասցրել է թեթև վնաս: Դրանից հետո Աշոտ Բաղդասարյանը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակի կոթով նախ հարվածել է Սամվել Արշակյանի գլխին՝ պատճառելով թեթև աստիճանի վնասվածք, ապա նույն ատրճանակով երեք անգամ կրակել է նրա կրծքավանդակին:

Սամվել Արշակյանը մահացել է արյան սուր կորստից:
Մեղադրող դատախազ Կ. Սավթալյանը հաստատված է գնահատել Աշոտ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքները, միջնորդել է նրան մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 10 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդ Ա. Արշակյանը՝ սպանված Սամվել Արշակյանի դուստրը, «պնդել և պահանջել է»՝ ամբաստանյալի հանցավոր արարքը չի կարող մեղմացվել, նրա նկատմամբ պետք է սահմանվի օրենքով նախատեսված խիստ պատիժ:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Աշոտ Բաղդասարյանը եկել է իրենց տան մոտ, դուրս է կանչել իր եղբայրներին, իր տան անդամների նկատմամբ նա «մահափորձ է կատարել… Հայրս, կյանքը վտանգի ենթարկելով, փրկել է իր ընտանիքի անդամների կյանքը… Մենք Աշոտ Բաղդասարյանի դեմ ոչինչ չենք ունեցել… Եվ Աշոտ Բաղդասարյանի արարքը ոչ մի բացատրություն չունի՝ օրենքով սահմանված կարգով… Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը… Իմ հայրն է ունեցել պաշտպանության կարիք…»:

Տուժողի իրավահաջորդի կարծիքով՝ ամբաստանյալը ժամանակին աշխատել է ոստիկանության համակարգում ու չէր կարող չիմանալ, որ ինքնապաշտպանության նպատակով կրակում են գետնին կամ ոտքերին, ոչ թե մարդու կրծքին:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալ Աշոտ Բաղդասարյանը դեպքի պահին գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նրա գործողությունները իրավաչափ են եղել, նույնիսկ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում տեղի չի ունեցել: Աշոտ Բաղդասարյանը գնացել է պարզելու՝ ինչու է Տ. Արշակյանն իր հոր հետ խոսել՝ առանց տարիքը հարգելու, դիմել է՝ առանց «ձյաձ» ասելու՝ միայն անունով : Վիճաբանությանը միջամտած Սամվել Արշակյանի ձեռքին եղել է սուր գործիք, որով նա բազմաթիվ՝ մոտ 18 հարված է հասցրել Աշոտ Բաղդասրյանին, պատռել է նրա բաճկոնը, վնասել է մեջքը… Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ Աշոտ Բաղդասարյանի ձեռքերին, մեջքին, ոտքերին եղել են սուր գործիքից ստացած վնասվածքներ…

Պաշտպանը նշեց՝ Աշոտ Բաղդասարյանը ապօրինի զենքի մասով նախաքննության սկզբից իրեն մեղավոր է ճանաչել, ինքնակամ ներկայացրել է ատրճանակը: Ինչ վերաբերում է դիտավորյալ սպանության մեղադրանքին, պաշտպանը պնդեց՝ իր պաշտպանյալի արարքը դիտավորյալ սպանություն չէ, Աշոտ Բաղդասարյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Նա տուժողի՝ իր վրա կատարած հարձակումը կանգնեցնելու համար մեքենայից վերցրել է զենքը, նախ օդ է կրակել, հետո ատրճանակով հարվածել է տուժողի գլխին: Վերջինս ընկել ու սկսել դանակով հարվածել Աշոտ Բաղդասարյանի ոտքերին: Միայն դրանից հետո են արձակվել կրակոցները…

Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակեց Աշոտ Բաղդասարյանի արարքը, նրան մեղավոր ճանաչեց ոչ թե դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այլ՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Աշոտ Բաղդասարյանը վերջին հաշվով դատապարտվեց 5 տարի ազատազրկման:

Դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, թե մեր իրականության մեջ եզակի դեպքերում է, որ դիտավորյալ սպանությունը վերաորակվում է որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ գոնե անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն: «Սա արդեն իսկ համարում ենք հաղթանակ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Միաժամանակ պաշտպանը նշեց, որ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարան՝ այնուամենայնիվ պնդելով, որ Աշոտ Բաղդասարյանի գործողությունները ստեղծված իրավիճակում եղել են իրավաչափ, և նա գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում