Ճապոնիան մտադիր չէ ճանաչել Չինաստանի սահմանած հակաօդային պաշտպանության գոտին և կարգադրել է իր այն ավիաընկերություններին, որոնց ինքնաթիռները թռչում են այդ տարածքի վրայով, չինական կողմին թռիչքային ծրագրեր չներկայացնել: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարարի մամլո քարտուղարի տեղակալ Կոյիտի Միցուսիման:
«Մենք Չինաստանին տեղեկացրել ենք, որ Ճապոնիան չի ճանաչում այդ հակաօդային պաշտպանության գոտին, և որ մենք կշարունակենք աշխատել ըստ գոյություն ունեցող օրենքների»,- ասել է նա:
Միցուսիման ընդգծել է, որ «Ճապոնիայի վարչապետ Աբեն և ԱՄՆ փոխնախագահ Բայդենը հաստատել են, որ ինչպես Ճապոնիան, այնպես էլ ԱՄՆ-ը չեն հաշտվի Չինաստանի` ուժային ճանապարհով ստատուս-քվոն փոխելու փորձերի հետ, և որ այսուհետ մենք սերտորեն կհամագործակցենք վերոնշյալ իրավիճակի հետ կապված` ճապոնա-ամերիկյան դաշինքի հիման վրա»:









































