ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը`մտավախություն ունենալով, որ ԿԺԴՀ առաջնորդն ինքը դա կանի, փոխանցում է NBC-ն:
Ընդգծվում է, որ Թրամփը վախենում էր, թե հյուսիսկորեացիները դա կանեն առաջինը:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի խսքով՝ գագաթնաժողովը չեղարկելու հարցը բարձրացվել է մայիսի 23-ին: Քննարկմանը մասնակցել են փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Ջոն Քելին և ազգային անվտանգութության հարցով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը:







































