Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Այդ դեկորատիվ ծառերը հանել ենք, որ աճողները տնկենք․ Շիրակի մարզպետը Պուտինի այցի մասին (լուսանկարներ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում մի շարք զավեշտալի իրավիճակների ականատես եղանք: Երբ մարդկանց հանել էին փողոց դրոշներով դիմավորելու Պուտինին, արգելել էին լվացք փռել, առանձնահատուկ ձևով զարդարել էին Գյումրու թատրոնի շենքը, որտեղ պետք է կայանար հայ-ռուսական տնտեսական ֆորումը: Իսկ ավելի ուշ նույն թատրոնի բակից հավաքվեց արհեստական կանաչը, անգամ տնկված փոքրիկ եղևնիները: Այս և մի քանի այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Շիրակի Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:

– Պարոն Ցոլակյան, ինչպե՞ս եք գնահատում Պուտինի այցը, գոհ ե՞ք:

– Ոնց պիտի գնահատեմ: Դրական:

– Պուտինի այցի պատճառով Գյումրիում թաղումներ ու հարսանիքներ էին հետաձգվել, մարդկանց զգուշացրել էին լվացք չկախել, մարդկանց փողոց էին հանել: Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ քայլերը:

– Դրանք սուտ բաներ են: Դրանք մեկի հորինած բաներն են: Ինչի եմ ասում սուտ է, որովհետև մենք նույնիսկ մարդկանց չէինք հրավիրել ընդունելություններին, որ գային մասնակցեին և այլն: Մենք մարդ չենք հանել փողոց, բացարձակ: Ինչ եղել է՝ ինքնաբուխ է եղել: Սա իրական վիճակն է եղել: Մնացածը բացարձակ սուտ է: Ոնց կարող է մենք արգելեինք, ասեինք՝ թաղում մի արեք, կամ հարսանիք մի արեք: Դա ինչ ասելու բան է: Կարող է մի հատ անհարմարություն եղած լինի հարսանիքի հետ կապված: Խոսակցություն կար, որ ասել են այդ պահին ճանապարհը փակ է, մյուսով գնացեք: Ուրիշ ոչ մի բան:

– Պետական ծառայողներն էլ էի՞ն ինքնաբուխ դուրս եկել փողոց Պուտինին դիմավորելու:

– Ինչ պետական ծառայող: Ես մտել եմ քաղաք, օդանավակայանի ճանապարհին մարդիկ էին կանգնած, ես չգիտեի ովքեր են, ոչ մեկին չէի ճանաչում: Ընդհանրապես որևէ դպրոցի հետ, որևէ աշակերտի մասով պայմանավորվածություն չի եղել: Մենք մարդկանց փողոց չենք հանել, ես դա ասում եմ ազնվորեն:

– Լավ, բա այցից հետո թատրոնի բակի եղևնիներն ինչո՞ւ հանվեցին:

– Դրանք դեկորատիվ, չաճող բաներ են, դա դրել էին, մենք չէինք դրա հեղինակը, դեկորացիաներով զբաղվողներն էին արել: Հիմա դրանք հանվել են, որ տեղը նոր աճող բան դրվի, թե չէ դա չէր աճում: Տարածքը կբարեկարգվի, կկանաչապատվի, և աճող ծառեր կդրվեն:

– Պարոն Ցոլակյան, այցի ժամանակ մի շարք ակցիաներ եղան Գյումրիում և Երևանում, 100-ից ավելի մարդ ձերբակալվեց: Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործողությունները:

– Տեղյակ չեմ ընդհանրապես, Գյումրիում ոչինչ չի եղել: Մնացածից տեղյակ չեմ, ընդամենը կարդացել եմ ինտերնետում: Իսկ ընդհանրապես ես կողմնակից եմ, որ էս երկու երկրների մեջ հարաբերությունները պետք է խորանան: Իսկ այցը դրան էր միտված, և պետք է անընդհատ գնալ այդ ճանապարհով:

 

Լուսանկարները՝ aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում