Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2017թ. գործունեության մասին հաղորդումը:
«Եթե գործարարը շահույթ է ստանում, ուրեմն օրենք է խախտում, որովհետև մեր հարկային համակարգում որևէ գործարար չի կարող շահույթ ստանալ: Այսինքն՝ մեր հարկային համակարգն այնպես են կառուցել, որ գործարարը պետք է հանցագործություն կատարի, որ շահույթ ստանա: Դրա հետևանքով այսօր 350 անուն պետք է հնչեցվի»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պարզաբանելով, թե որտեղից է եկել այս համակարգային ճգնաժամը:
Նրա խոսքով՝ այդ ճգնաժամը ինչ-որ կերպ բանկային համակարգի կողմից կարգավորվում է, բայց դա բավարար չէ արդար, տնտեսություն սպասարկող բանկային համակարգ ունենալու համար:
«Մենք շատ շուտով խնդիրներ ենք ունենալու, քանի որ այլևս մենաշնորհի տերերը մենաշնորհատեր չեն լինելու»,- նշեց Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ բանկային համակարգում անհրաժեշտ է գնալ ռեֆորմների:
Պատգամավորը նաև անդրադարձավ գյուղացիական վարկերի իջեցմանը, սակայն նշեց. «Անհայտ է, թե ովքեր են օգտվում դրանցից, մեր գյուղացիները զարմանում են, որ նման բան գոյություն ունի: Պետք է մի ազդեցիկ մարդ զանգի, որ գյուղացին կարողանա 5 տոկոսանոց վարկային պորտֆելից օգտվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































