Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին, նշեց, որ այն օրակարգում է:
«Հայաստանի նոր կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը: Սակայն դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որը մենք պետք է լուծենք»,- ասաց վարչապետը:
Նա ավելացրեց, որ դրա հետ մեկտեղ կառավարությունն ունի եւ ունենալու է երկարաժամկետ ծրագիր՝ վստահեցնելով, որ մեկը մյուսին չի խանգարելու: «Ի վերջո, այս կառավարությունը եւս մասնակցություն է ունենալու այդ արտահերթ ընտրություններին: Հարցն այն է, թե ի՞նչ ձեւաչափով կմասնակցի»,- ասաց Փաշինյանը:








































