Tuesday, 23 06 2026
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր

Հանրապետության օրվա առթիվ միջոցառումներ կանցկացվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում են Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, գույքի և խաղերի տեղադրման, ասֆալտապատման, թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները։ Սահմանված ժամանակացույցով իրականացվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների նորոգման ու ներկման աշխատանքները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել իրականացվող աշխատանքների որակին, ինչպես նաև դրանք սահմանված ժամկետներում ավարտելուն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զեկուցվել է, որ շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր՝ մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքներում հանրային զուգարաններ տեղադրելու ուղղությամբ: Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում այդ նպատակով առանձնացված 5 տարածքներից 3-ն առաջիկա օրերին կհանձնվի շահագործման:

Երևանում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման գործընթացի հետ կապված էլ զեկուցվել է, որ ավարտին են մոտենում Մելիք-Ադամյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում առաջին տեղեկատվական կետի տեղադրման աշխատանքները, իսկ Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում էլ մեկնարկել են համապատասխան աշխատանքները՝ զբոսաշրջիկների և քաղաքացիների սպասարկման և տեղեկատվական աջակցության երկրորդ կետի տեղադրման ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու աշխատանքային խմբին հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ավարտին հասցնել արդեն տեղադրված տեղեկատվական կետի հարակից տարածքի բարեկարգումը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ընթանում են լուսացույցներին և զբոսաշրջային ավտոբուսներին խանգարող ծառերի էտման աշխատանքները։ Տուրիզմի բաժնին, բնապահպանության և տրանսպորտի վարչություններին հանձնարարվել է, Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով, շարունակել և սահմանված ժամկետում ավարտել վերոնշյալ աշխատանքները։

Մոսկովյան փողոցի՝ Նալբանդյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածի բարեկարգման ծրագրի հետ կապված, աշխատակազմի շինարարության ու բարեկարգման, բնապահպանության վարչություններին, գլխավոր դիզայներին, «Երքաղլույս» ընկերությանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում ապահովել նշված հատվածի մայթերի կարգաբերման, սիզամարգերի ստեղծման, ծաղկապատման ու կրապատման, արտաքին լուսավորության ցանցի վերականգնամ, ներկման ու հարդարման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցության ավարտին աշխատակազմի համապատասխան վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է պատշաճ նախապատրաստվել և բոլոր վարչական շրջաններում կազմակերպել մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ տոնական միջոցառումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում