Չինացի անհայտ հաճախորդը խորտկարանում մի քանի կարկանդակ է կերել և սխալմամբ 147,3 հազար յուան է վճարել (ավելի քան 23 հազար դոլար)։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, Չժենչժոուում։ Ամենայն հավանականությամբ հաճախորդը շփոթել է կարկանդակի արժեքը իր էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառի հետ։ Իր գումարը հետ պահանջելու նա չի եկել։ Սխալը նկատել է խորտկարանի տերն՝ ամսվա վերջին։ Նա խնդրել է լրագրողներին գտնել այդ գնորդին, քանի որ խիղճն իրեն հանգիստ չի տալիս։ Իր սրճարանի միջին ամսական եկամուտն ընդամենը 10 հազար յուան է կազմում։







































