Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Կամավորությունից դեպի հիմնական աշխատանք. երիտասարդական ՀԿ-ն՝ կապող օղակ

2006 թվականից գործող «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը մինչ այժմ հիմնական աշխատանքով է ապահովել երեք երիտասարդների, ովքեր նախ համապատասխան մարմիններում երկամսյա պրակտիկա են անցել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԿ-ի փոխնախագահ, «Հայ կամավորների բանկ» ծրագրի ղեկավար Մարինե Եղոյանը` հավելելով, որ առ այսօր իրենք իրականացրել են բազմաթիվ սեմինարներ, հանդիպումներ են ունեցել տարբեր օղակների հետ:

«Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել կամավորական բազա, երիտասարդներին կամավորական աշխատանքի պրակտիկա տրամադրել: Մենք իրականացրել ենք «Կամավորությունը ևս աշխատանք է» վեցամսյա ծրագիրը` դրա շրջանակում աշխատելով ամենամեծ պահանջարկն ունեցող մասնագիտությունների երիտասարդների` միջազգայնագետների, տնտեսագետ-հաշվապահների և իրավաբանների հետ:

Մենք կապող օղակ ենք հանդիսացել և հանդիսանում տարաբնույթ ընկերությունների և կամավոր աշխատանքի պատրաստ երիտասարդների միջև: Վերջիններիս հնարավորություն ենք ընձեռել հատուկ բաժնում գրառում անել` որ ընկերությունում և ինչ մասնագիտությամբ կցանկանային կամավոր աշխատանք իրականացնել: Եվ հակառակը` ընկերությունները հնարավորություն ունեն նշելու` որ պաշտոնի, ինչ ժամկետների համար են իրենց կամավորներ անհրաժեշտ»,- ասաց նա:

Մարինե Եղոյանի խոսքով, իրենց ՀԿ-ի օգնությամբ 60 երիտասարդ այս պահին պրակտիկայի մեջ են: «Նրանց պրակտիկան կավարտվի միայն հունվարին, և հույս ունենք, որ երիտասարդների զգալի մասը տարբեր ընկերություններում հիմնական աշխատանք կգտնի:

Օգոստոսից մեկնարկած ծրագրի արդյունքում ունենք 3 երիտասարդ, որոնք կամավորությունից անցում են կատարել հիմնական աշխատանքի. Մեկը՝ բանկային ոլորտում, մյուսը` հասարակական սեկտորում, երրորդը` միջազգային կազմակերպությունում»,- տեղեկացրեց նա` հավելելով, որ իրենց ՀԿ-ն համագործակցում է ԱԺ-ի, ՄԻՊ-ի, Արդարադատության և Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Հայկական Կարմիր խաչի, իրավաբանական գրասենյակների, ապահովագրական ընկրությունների հետ:

Ասուլիսի մյուս բանախոս, կամավորական ծրագրի մասնակից Վիկտորյա Այդինյանն էլ նշեց, որ այս պահին ինքը պրակտիկա է անցնում ՄԻՊ-ի գրասենյակում, հմտանում մասնագիտական թարգմանություններ, փաստաթղթեր կազմելու մեջ: «Հայաստանում, եթե համալսարանը չես ավարտել, շատ դժվար է պետական կառույցներում պրակտիկա անցնել, ուր մնաց՝ աշխատանք գտնել: Հենց այս ծրագիրն է, որ ինձ հնարավորություն տվեց դրսևորվելու, հույս ունենալու, որ համալսարանական կրթությունն ավարտելուց հետո աշխատանք կունենամ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում