Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
«Վահագն Մելիքյանին 2018 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-նշված է վարչապետի որոշման մեջ։







































