Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Չինաստանի առևտրի նախարար Ֆու Ցզինի հետ: Փոխվարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Նախարար Ֆու Ցզինի հետ առանձնազրույցում քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան – Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները»,- գրել է Ավինյանը:
Նա հայտնել է նաև, որ պայմանավորվել են քննարկումները շարունակել Պեկինում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հանդիպման շրջանակներում:









































