Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Հեղափոխությունը ամրացրեց Հայաստանի դիրքերը, այդ թվում՝ Արցախում և ամբողջ աշխարհում

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։ 

Պարոն ՄինասյանՆիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է նաև Ֆրանսիայի վարչապետ Էդուար ՖիլիպըԸնդհանուր առմամբ ի՞նչ հնարավորություններ կան հայֆրանսիական համագործակցության հեռանկարում։

-Ինչպես գիտեք, Ֆրանսիան և ամբողջ ֆրանսախոս պետությունները աշնանը մասնակցելու են Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Ինքնաբերաբար, Ֆրանսիայի վարչապետը իր նամակում հենց շեշտը դրել է այդ ամենակարևոր հանդիպման վրա։ Եվ վարչապետ Ֆիլիպը իր զորակցությունն է հայտնում և իր հույսը Հայաստանի նոր կառավարության առջև, և դա նշանակում է՝ ոչ միայն ընդունեցինք Հայաստանում թավշյա հեղափոխությունը, այլ մեր զորակցությունն ենք հայտնում ժողովրդավարական այս գործընթացին։ Հայ ժողովուրդը փրկեց Հայաստանի արժանապատվությունը, պատմությունը, ինքնությունը, պետությունը, և կամաց-կամաց մենք տեսնում ենք, որ արձագանքներ են գալիս տարբեր երկրներից աջակցելու, քաջալերելու, ծափահարելու այն, ինչ կատարվում է Հայաստանում։ Նոր էջ է բացվում, և կարծում եմ, Ֆրանսիան փորձում է շեշտը դնել հենց այդ նոր էջի վրա՝ հույս ունենալով, որ ժողովրդավարական շարժումը կշարունակվի։ Հետևաբար, կա շատ դրական մոտեցում։

Հայֆրանսիական հարաբերությունները, որ մինչև հիմա շատ ջերմ են եղել, կարծում եք, էլ ավելի կջերմանա՞ն։

-Կարծում եմ՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները պետք է էլի ավելի խորանան, պետք է չկենտրոնանալ զգացմունքների, պատմության ու մշակութային կապերի վրա։ Պետք է զարգացնել քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, և ամեն ինչ անել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները բացառիկ ու առաջնային լինեն։ Հայաստանի իշխանությունները Սերժ Սարգսյանի ժամանակ պատասխանատու էին նրա համար, որ գլխավորապես Էդվարդ Նալբանդյանն ամեն ինչ արեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները իր ուղղության տակ մտնեն, ու հիմա դիվանագետներն ուրախ են, որ այլևս Նալբանդյանի հետ գործ չեն ունենալու։ Այս իմաստով ևս իրավիճակը դրականորեն փոխվել է։

Այսինքն՝ նաև ԱԳ նախարարի՞ց են մեծ սպասումները։ 

-Այո՛, որովհետև նոր զարգացումներ կարող ենք սպասել հայկական դիվանագիտության մեջ։ Նոր նախարարը կարող է ընդլայնել ու զարգացնել այդ դիվանագիտությունը։ Ես վստահ եմ, որ Էդվարդ Նալբանդյանը նոր կառավարությունում ևս պաշտոնի ակնկալիք ուներ և շատ էր ուզում մնալ ԱԳ նախարար, որովհետև ուզում է անպայման ներկա լինել Ֆրանկոֆոնիայի համաժողովին։ Այդ համաժողովն իր զավակն է, և հիմա, երբ արդեն փաստ է, որ նա ԱԳ նախարար չէ, հետաքրքիր է, թե ինչ է անելու, ներկա՞ է լինելու, ակտիվորեն մասնակցելու է կազմակերպմա՞նը, ես չգիտեմ։ Էդվարդ Նալբանդյանն այնքան փոքրացրեց, նվազեցրեց հայկական դիվանագիտությունը, որ արդեն ժամանակ է պետք, որ մեր դիվանագիտությունը նորից ընդլայնվի ու լայնանա։

Ի՞նչ սպասումներ ունեք ՀՀ նոր կառավարությունից, ի՞նչ ներքաղաքական զարգացումներ եք կանխատեսում, որոնք կլինեն Հայաստանում։ 

-Այն, ինչ հիմա պետք է ասեմ, հեղափոխության գաղտնիքն է քաղաքական զարգացումների առումով։ Հայկական պատմության մեջ միշտ երկու հակասական քաղաքական հոսանք ենք ունեցել։ Առաջինը այն է, որ այն, ինչ կատարվում է Հայաստանի ներսում, Ռուսաստանի քաղաքականության շարունակությունն է, և 1991-ի անկախությունից հետո այդ հոսանքի պաշտպանողները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հայաստանը դրեցին ոչ թե սուբյեկտի (structuralisme), այլ օբյեկտի (fonctionnalisme) կարգավիճակում։ Այսինքն՝ Հայաստանը ոչ թե սուբյեկտ է, այլ լծակ, ինչը վտանգավոր է, որովհետև վստահություն չի ստեղծում հասարակության մեջ, և ժողովուրդը կորցնում է իր ամբողջ ինքնությունն ու ճակատագիրը։ Այն, ինչ մենք ունեցանք 1991 թվականից մինչև 2018 թվականը, հենց դա էր, երբ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները Ռուսաստանի շարունակություն էին։ Այդ ընթացքում մեր դիվանագիտությունը գործում էր այնպես, որ կարծես Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած հեղափոխությունը ամբողջովին փոխեցին այս ուղղությունը։ Առաջ եկավ երկրորդ հոսանքը, որի էությունն այն է, որ Հայաստանը որպես պետություն սուբյեկտ է (garouïts), ոչ թե օբյեկտ (fonction), և նա պետք է կերտի իր ճակատագիրը։ Հայաստանը պետք է տանի իր սեփական քաղաքականությունը, սեփական ուղղությունը և վստահություն ստեղծի վերնախավի և ժողովրդի միջև։ Իսկ ինչպե՞ս դա անել, դա է հեղափոխության գաղտնիքը։ Պատահական չէր ցույցերի ժամանակ հնչող կարգախոսը՝ «մենք ենք տերը մեր երկրի»։ Դա նշանակում է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, ինքնուրույն սուբյեկտ, ոչ թե օբյեկտ Ռուսաստանի կամ մեկ ուրիշի ձեռքին։

Դա է Հայաստանում հեղափոխության գաղտնիքը։ Հիմա իմանալով այս փոփոխությունը, պետք է հետևել, թե ինչպես է Ռուսաստանն ընդունելու այդ նոր մոտեցումը։ Արևմուտքը, Եվրոպան ու Ամերիկան քաջալերեցին հայկական հեղափոխությունը, իսկ Ռուսաստանը ավելի զուսպ գտնվեց, թեև ինքն էլ ինչ-որ տեղ քաջալերեց։ Հիմա պետք է տեսնել, թե արդյոք հեղափոխությունից հետո Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Դա ոչ ոք չգիտի, բայց ակնհայտ է, որ հիմա Հայաստանը շատ ավելի ամուր հիմքի վրա է կանգնած։ Հեղափոխությունը ամրացրեց Հայաստանի դիրքերը, այդ թվում՝ Ղարաբաղում և ամբողջ աշխարհում։ Նոր կառավարությունը ճիշտ է, ժամանակավոր է, բայց արդեն տեսանելի է տարբերությունը նախորդ կառավարության համեմատությամբ։ Նախ երիտասարդ սերունդն է եկել իշխանության։ Տեսեք, օրինակ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին փոխարինել է 27 տարեկան երիտասարդ։ Սա նշանակում է, որ Հայաստանն ապագա ունի։ Հիմա կապը իշխանության և հասարակության միջև իրականություն է։ Հիմա սպասենք հաջորդ ընտրություններին, տեսնենք, թե ինչ զարգացում կունենա հեղափոխությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում