ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն համաձայնվել է միանալ Հայաստանի ազգային թիմին:
Մասնավորապես, ՀՖՖ-ի նախագահն ասել էր, Մալթայի և Մոլդովայի հետ առաջիկա ընկերական հանդիպումներին հրավիրվել են այն ֆուտբոլիստներն ովքեր համաձայնվել են կրելու մեր ազգային թիմի մարզաշապիկը:
Եվ ահա Յուրչենկոն արձագանքել է Հայրապետյանի հայտարարությանը:
«Նախևառաջ պետք է հաշվի առնեմ ակումբիս դիրքորոշումը: Խոսքը վերաբերում է լեգեոներ դառնալու խնդրին: Եթե նոր կարգավիճակը չբավարարի, ապա դեռ Հայաստանի հավաքականի մասին ստիպված կլինենք մոռանալ: Եթե հայտնվեմ Եվրոպայում, ոչ մի խնդիր չի լինի:
Բազմիցս եմ նշել, որ ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում: Ինձ համար դա նոր մարտահրավեր է: Սակայն ինչպես արդեն նշեցի, ինձ համար առաջնային կլինի ակումբի դիրքը: Ո՞ւմ է Ռուսաստանում պետք լեգիոներ դարպասապահ: Այդ մասին հայտնել եմ նաև ՀՖՖ-ին:
Մենք իսկապես խոսել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Քննարկել ենք այն պայմանները, որոնց դեպքում կհամաձայնեմ հանդես գալ հավաքականում»,- Սպորտ Էքսպրեսի թղթակցի հետ զրույցում ասել է Յուրչենկոն:







































