Կյանքը միշտ չէ, որ մեզ հաճելի անակնկալներ է մատուցում, բայց կարևորը չհուսահատվելն ու չհանձնվելն է: Հենց այսպիսի նախանձելի ուժ է դրսևորում հոլիվուդյան աստղ Հյու Ջեքմանը, ով մի քանի շաբաթ առաջ քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել, բայց հիմա արդեն փայլում է միջոցառումներին, հայտնում է kleo.ru-ն:
Նախօրեին Ջեքմանը՝ կնոջ՝ Դեբորայի հետ ներկա է եղել հայտնի ռեժիսոր Դևիդ Լինչի հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը: Չնայած դերասանի քիթը դեռ լիովին չի ապաքինվել՝ նա ժպիտով կեցվածք է ընդունել լուսանկարիչների առաջ, շփվել գործընկերների հետ:
Նրա տեսքից դատելով՝ վիրահատությունը հաջող է անցել, և 45-ամյա դերասանի ինքնազգացողությունը լավ է: Մի քանի շաբաթ առաջ Հյուն հայտնել էր, որ մաշկի քաղցկեղ ունի: Դերասանը կնոջ հորդորով դիմել էր բժիշկներին՝ քթի վրայի տարօրինակ հետքը զննելու համար: «Ընկերներ, խնդրում եմ, մի հետևեք իմ վատ օրինակին, ստուգվեք ժամանակին: Եվ արևապաշտպան քսուք օգտագործեք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ջեքմանը:










































