Կետչուպի մեծ սիրահար, երաժիշտ Էդ Շիրանի պատվին՝ Իռլանդիայի խանութներից մեկը կետչուպի համով պաղպաղակ է ստեղծել,– հաղորդում է New York Daily News պարբերականը։
https://www.instagram.com/p/BikdT4zDWpd/?utm_source=ig_embed
Օրերս Շիրանը համերգներով հանդես է գալիս Դուբլինում, և բոլոր նրանց, ովքեր համերգի են գնալու, խանութը պատրաստ է կետչուպի համով պաղպաղակ հյուրասիրել։
Նշվում է, որ երգիչն այնքան է կետչուպ սիրում, որ մարմնի վրա նույնիսկ Heinz ապրանքանշանի դաջվածք ունի։









































