Հայաստանի գյուղատնտեսության նախարարիտեղակալ Ռոբերտ Մակարյանը որևէ խնդիր չի տեսնում, որ նոր ձևավորված կառավարության կազմում շատ են երիտասարդ կադրերը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մակարյանն ընդգծեց, որ ինքը գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 28 տարեկան հասակում և որևէ խնդիր չի տեսնում: «Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանության պայմաններում երիտասարդները կարող են շատ լավ կատարել իրենց աշխատանքը»,- ասաց նա:









































