Տիբեթյան բուդդիզմի հոգևոր առաջնորդ Դալայ Լամա 14-րդը համարում է, որ պատերազմ հասկացությունը մարդկության համար հնացել է՝ գրում է iz.ru-ն:
Նրա խոսքով՝ ժամանակն է գիտակցելու, որ ողջ աշխարհը պատկանում է 7 մլրդ մարդկանց, և յուրաքանչյուր երկիր պատկանում է իր ժողովրդին, ոչ թե մի բուռ առաջնորդների:
Հոգևոր առաջնորդը նաև հիշեցրել է գլոբալ տաքացման վտանգի մասին, որի համար չկան պետական սահմաններ, ազգային կամ կրոնական տարբերություններ: Նա կարծում է, որ 21-րդ դարի երկրորդ կեսին կլիմայի փոփոխության խնդիրը առաջնահերթ կլինի:
«Մարդկության առջև ծառացած նման լուրջ սպառնալիքների պարագայում կարո՞ղ ենք մենք արդյոք մեզ թույլ տալ ուշադրությունը կենտրոնացնելու մեր միջև առկա աննշան տարբերությունների վրա: Կարո՞ղ ենք մենք փոքրիկ տարաձայնությունների պատճառով սպանել միմյանց: Ես համարում եմ, որ նման մոտեցումը անհուսալիորեն հին է և իրականությանը չի համապատասխանում:»









































