Մեքսիկայի բանկային համակարգը «ինչ-որ կերպ» 18-20 մլն դոլար է կորցրել՝ բանկերի միջև տրանզակցիայի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Էլեկտրոնային վճարումների ժամանակ դա բազմաթիվ խախտումների է հանգեցրել և շատ հաճախորդների խանգարել օգտագործել իրենց դեբետային քարտերը։
Մեքսիկայի Կենտրոնական բանկը և իշխանությունները դեռ չեն կարող ասել՝ արդյոք կորուստը ցանցահենային հարձակման, թե՞ ներքին սխալի հետևանք է։
Նրանք խոստանում են, որ հաճախորդները, որոնք գումարներ են կորցրել միջբանկային փոխանցումների հետևանքով, չեն տուժի, կորուստը կփոխհատուցվի։









































