Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որտեղ Եվրատեսիլ 2018-ի հաղթող, Իսրայելի ներկայացուցիչ Նետտա Բարզիլայն ընկնում է աստիճաններից:

Տեսանյութում իսրայելցի երգչուհին իր թիմի հետ իջնում է աստիճաններից և անսպասելի վայր է ընկնում: Ընկնելու արդյունքում Նետտան լուրջ վնասվածքներ չի ստացել:
https://www.youtube.com/watch?time_continue=9&v=HyfsVH5XWrM
Հայտնի է, որ Նետտա Բարզիլայը դարձել է Եվրատեսիլ 2018-ի հաղթողը, որտեղ հանդես է եկել Toy երգով: Նա հաղթանակ է տարել՝ հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքում հավաքելով 529 միավոր:







































