Պատմության մեջ առաջին անգամ կինը կգլխավորի Կանադայի Անգլիկան եկեղեցին: Այս մասին հայտնել Է CBC News-ը:
Մելիսա Սքելթոնը եկեղեցու արքեպիսկոպոս եւ միտրոպոլիտ կդառնա Բրիտանական Կոլումբիայի նահանգում եւ Յուկոնի տարածքում: Նոր պաշտոնից բացի, կինը կշարունակի լինել Նյու Ուեսթմինստեր քաղաքի (Բրիտանական Կոլումբիա) թեմի եպիսկոպոսը:
«Ամենը, ինչ ես կարող եմ ասել այն մասին, որ ես Անգլիկան եկեղեցու առաջին կին միտրոպոլիտն եմ, շնորհակալ եմ Աստծուն նման հնարավորության համար»,- հայտարարել Է Մելիսա Սքելթոնը:
Նա հասակ Է առել ԱՄՆ-ի հարավում փաստաբանների ընտանիքում: Ավելի վաղ Սկելտոնն առեւտրական մակնիշի կառավարիչ Է աշխատել Proctor & Gamble եւ Tom՚s of Maine ընկերություններում:









































