Չինական ընկերությունները ակտիվորեն վարձակալում են արտերկրյա օդաչուներին՝ գրում է Financial Times-ը:
Օդաչուները Չինաստանում կարող են 2-4 անգամ բարձր աշխատավարձ ստանալ, քան Արևմուտքում: Օդային երթևեկության միջազգային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանը 2022թ. կդառնա ավիափոխադրումների ամենամեծ շուկան՝ առաջ անցնելով ԱՄՆ-ին:
Չինական ավիափոխադրողների մրցակցությանը արդեն բախվում են խոշոր խաղացողները: Այսպես, Emirates-ը մայիս ամսին ստիպված է եղել 125 չվերթ չեղարկել օդաչուների պակասի պատճառով:







































