Բունդեսթագի Արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը, որը ներկայացնում է Քրիստոնեադեմոկրատական Միությունը, ԵՄ-ին կոչ է արել մերձավորարևելյան հարցերով գագաթնաժողով կազմակերպել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը:
«Եվրոպական դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը ներկայում ամենաբարձր մակարդակով պահանջված է: Վերջ ի վերջո խոսքը գնում է մեր սեփական շահերի մասին՝ կապված Եվրոպայում անվտանգության, կայունության հետ, որը մենք չենք կարող առանձնացնել Մերձավոր Արևելքում առկա քաղաքական իրավիճակից»,-ասել է նա:
Նորբերտ Ռյոտգենը կարծում է, որ եվրոպացիները մինչ օրս նվազ կամք են ցուցաբերել՝ կապված պատասխանատվության հետ:
Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու մասին:




































