Փենսիլվանիայի համալսարանի բժշկական քոլեջի վիրաբույժները պատմության մեջ առաջին անգամ վիրահատել են հիվանդին՝ ռոբոտի օգնությամբ: Նրանք հեռացրել են տղամարդու քաղցկեղային ուռուցքը և ողնաշարի վիրահատություն են իրականացրել,- հաղորդում է Digital Trends-ը:
Բժիշկները հեռացրել են ուռուցքը, որ գտնվել է 27-ամյա տղամարդու ողնաշարի վզի հատվածում: Բարդ վիրահատությունն իրականացնելու համար՝ բժիշկները մինի-ռոբոտ են օգտագործել, որին ներս են մտցրել հիվանդի բերանի միջով: Արդյունքում ուռուցքը հեռացրել են:
Բարդ վիրահատությունը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսին, սակայն դրա մասին լուրը հիմա են հրապարակել: Բժիշկների խոսքերով՝ վիրահատությունից հետո ինն ամիս անց տղամարդը լիովին առողջացել և առօրյա կյանքին է վերադարձել:










































