Եվրոպան չպետք Է համաձայնի Իրանի դեմ պատժամիջոցները միակողմանի վերականգնելու ԱՄՆ-ի որոշման հետ իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից նրա դուրս գալուց հետո: Այս մասին հայտարարել է ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եվրոպացիները պետք Է մերժեն (այդ որոշման) հետեւանքները, որոնք վնասակար են՝ լինեն դրանք ռազմական, քաղաքական կամ տնտեսական: Նրանք պետք Է մոբիլիզացնեն իրենց ջանքերը, որպեսզի մնան միասնական, պատասխաններ գտնեն եւ չընդունեն այդ միակողմանի պատժամիջոցները»,- ասել Է Մոսկովիսին։
Նրա խոսքով՝ միջուկային գործարքից դուրս գալու Վաշինգտոնի որոշումից հետո Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ առաջացել Է «շատ խորը տարաձայնություն, որը չպետք Է մնա առանց հետեւանքների»:










































