ՎՈՒԱՄ միջազգային կազմակերպությունում նախագահ է դարձել Մոլդովան: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, համապատասխան որոշում է կայացվել այսօր ՎՈՒԱՄ-ի խորհրդարանական վեհաժողովի 6-րդ նիստին, որը կայացել է Թբիլիսիում:
Կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստը կկայանա Քիշնևում:
ՎՈՒԱՄ-ը տարածաշրջանային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ.՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի կողմից:









































