ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի մասնակցությամբ սեռական բնույթի սկանդալի հերսուհի Մոնիկա Լևինսկին զրկվել է բարեգործական միջոցառմանը մասնակցելու հնարավորությունից, երբ դրան նաև Քլինթոնին են հրավիրել։ Լևինսկին, որը հանրային գործչի կարիերա ունի վարկաբեկության և նվաստացնման դեմ պայքարի ոլորտում, ծրագրում էր ելույթ ունենալ «Քաղաք և երկիր» պարբերականի կազմակերպած բարեգործական գագաթնաժողովում։ Սակայն ելույթի նախօրեին կազմակերպիչներն ասել են, որ նրա ներկայությունն այլևս ողջունելի չէ։
dear world:
please don't invite me to an event (esp one about social change) and –then after i've accepted– uninvite me because bill clinton then decided to attend/was invited.
it's 2018.
emily post would def not approve.
✌🏼Me— Monica Lewinsky (@MonicaLewinsky) May 9, 2018
«Սիրելի՛ աշխարհ, խնդրում եմ մի՛ հրավիրեք ինձ միջոցառումների (հատկապես սոցիալական ոլորտի հետ կապված), որպեսզի այն չեղարկելու համար իմ համաձայնությունը ստանաք՝ Քլինթոնին այնտեղ հրավիրելու համար։ Արդեն 2018-ն է»,-Twitter-ի իր էջում գրել է Լևինսկին։
«Հ․Գ․ Եվ այո՛, մի՛ փորձեք թաքցնել անհարմարությունը, ձեր պարբերականում վիրավորական նախադասություններով հոդվածներ հրապարակել»,-հավելել է նա։
Իսկ Քլինթոնի շրջապատում պնդում են, որ այդ որոշումը պարբերականի ընտրությունն է։
President Clinton was invited to address the Town & Country Philanthropy Summit. He gladly accepted. Neither he nor his staff knew anything about the invitation or it being rescinded. https://t.co/iZ0xtG4OvQ
— Angel Ureña (@angelurena) May 9, 2018









































