Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բանակցել իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի նրա ղեկավարությունը` ի դեմս Արցախի նախագահի, այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում կոնկրետ արդյունքներ չեն գրանցվում նաև այն պատճառով, որ Արցախը հրավիրված չէ բանակցային սեղանի շուրջ:







































