«Մենք Արցախի Հանրապետության նախագահի, Արցախի և Հայաստանի այլ ներկայացուցիչների ու քաղաքացիների հետ երթով շարժվեցինք դեպի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր, մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր զոհերին, ապա եղանք Շուշիում։ Դրանից հետո անցկացրինք բանակցություններ, որոնք շատ արդյունավետ էին։ Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Արցախի և Հայաստանի հարաբերություններին, և որևէ կասկած չկա, որ այդ հարաբերությունները կզարգանան բնականոն հունով»,- այսօր Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ նրան շնորհավորել են տարբեր երկրների ղեկավարներ, իսկ ինչո՞ւ նրան չեն շնորհավորել ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահները, Փաշինյանը պատասխանեց․ «Դրանք միջպետական հարաբերությունների հարթությունում են և ունեն դիվանագիտական նշանակություն։ Չեմ կարծում, որ նույն հարթության վրա պետք է դնել այդ երկու հարցը»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































