Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Գերմանական ակումբը փոխարինող է փնտրում Ռոբերտ Լևանդովսկուն, ով 2014թ. ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Լեհ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են Մյունխենի «Բավարիա»-ն, Լոնդոնի «Չելսի»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն:
Բացի Կոստայից, ով Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 15 խաղերում նույնքան գոլ է խփել, դորտմունդյան ակումբը հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ձեկոյի ծառայություններով:







































