«Մեր համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում է, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Իվան Վոլինկինը:
Հարցին՝ ի՞նչ փոփոխություններ են սպասվում երկու երկրների հարաբերություններում, Վոլինկինը պատասխանեց. «Իսկ ի՞նչ փոփոխություններ. մենք պետք է առաջ շարժվենք, խորացնենք, զարգացնենք, ընդլայնենք մեր համագործակցությունը բոլոր ուղղություններով: Այ, հենց սա էլ կլինի փոփոխություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































