Իրանը պատրաստ է վերսկսել ուրանի արդյունաբերական հարստացումն առանց սահմանափակումների։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հեռուստաուղերձի ժամանակ։
«Ապագայում, եթե պահանջվի, մենք կիրականացնենք արդյունաբերական հարստացումն առանց որևէ սահմանափակման»,– ասել է նա։
«Ես հրահանգել եմ հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպությանը՝ պատրաստ լինել սկսելու հարստացումն առանց որևէ սահմանափակման, սակայն մենք համբերատար կլինենք մի քանի շաբաթվա ընթացքում, քանի դեռ խորհրդատվություններ կանցկացվեն։ Եվ եթե մեր շահերը չերաշխավորվեն, ապա այդ ժամանակ մենք միայն մեկ հստակ ճանապարհ կունենանք»,– ընդգծել է նախագահը։







































