Սիրիայում զինված ընդդիմության զորքերը սկսել են հին քրիստոնեական Մաալուլա քաղաքի գրավման գործողությունը, փոխանցում է Al Arabiya հեռուստաալիքը:
Այս մասին այսօր հայտնել են Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոն» (OSDH) իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները: Նրանց խոսքով՝ քաղաքի վրա հարձակումները սկսվել են 3 օր առաջ:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություն չկա:









































