Նյու Յորքում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավոր են 67-ը: Այս մասին հաղորդում է NBC News-ը` վկայակոչելով ոստիկանությանը:
Metro-North ընկերությանը պատկանող գնացքը դուրս է եկել ռելսերից Բրոնքս շրջանում: Վթարի վայրում աշխատում է ավելի քան 100 հրշեջ: Տուժածներին վագոններից հանելու համար հրշեջները և փրկարարները կոտրում են վագոնների պատուհանները:









































