ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համոզված է, որ շուտով երկրի նախագահի պաշտոնը կին կզբաղեցնի:
«Մեր երկրում կան պետական ծառայության ոլորտում աշխատանքի առումով անհավանական կանայք: Կասկած չկա, որ շատ շուտով մենք կին նախագահ կունենանք»,- ասել է Օբաման ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ով հարցազրույցի ժամանակ եղել է ամուսնու կողքին, իր կողմից նշել է, որ չի ուզում փոխարինել Օբամային երկրի ղեկավարի պաշտոնում, փոխանցում է INTERFAX-ը:
«Իհարկե, ոչ»,- պատասխանել է նա այդ մասին հարցին:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ևս հույս էր հայտնել, որ մոտ ապագայում իր երկիրը կին նախագահ կունենա: Առայժմ հայտնի չէ՝ նրա կինը՝ Հիլարի Քլինթոնը կմասնակցի՞ 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին:









































