Իսրայելի և Պաղեստինի միջև միջնորդական դերից համաշխարհային հանրության հրաժարվելու դեպքում փոխադարձ անհամաձայնությունները լուծելու հնարավորությունները կմեծանան, ռուսական պաշտոնական տեղեկատվական գործակալություններին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը՝ «իդեալական» անվանելով այն իրադրությունը, երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրոպան և ՄԱԿ-ն ուղղակի կմոռանան այդ թեմայի մասին»:
ԱՄՆ-ի ճնշման ներքո կողմերը չորս ամիս առաջ վերադարձան բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի մինչև 2014 թ. մայիս ամիսը համաձայնեցնեն հաշտության պայմանները: Սակայն այս ժամանակահատվածում իսրայելցիներն ու պաղեստինցիները բացեիբաց խոսում են առաջընթացի բացակայության մասին,՝ դրանում մեղադրելով մեկը մյուսին:
«Կարծում եմ, որ դա մեր ներքին խնդիրն է, և իմ դիրքորոշումը չեմ թաքցնում, որ ինչքան քիչ լինեն միջազգային միջնորդները, այնքան մեծ կլինի խնդրի լուծման հավանականությունը»,- ասել է նախարարը:









































