NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում այսօր դոլարի առքուվաճառք չի եղել:
Մեկ շաբաթում նոյեմբերի 22-ից մինչ 29-ը NASDAQ OMX Armenia-ի արտարժույթի շուկայում կնքվել է 190 գործարք՝ 28 մլն 400հազար դոլար ընդհանուր ծավալով: Շաբաթվա միջին կշռված փոխարժեքը կազմել է 404 դրամ 19 լումա:
Այսօր NASDAQ OMX Armenia-ի վարկային ռեսուրսների հարթակում կնքվել է 15 գործարք՝ 18 մլրդ 900 մլն դրամ ընդհանուր ծավալով: Վարկային ռեսուրսների միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.96%:
Ըստ Կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը գրեթե չի փոխվել (- 1 լումա) և կազմել է 403 դրամ 91 լումա: Եվրոն թանկացել է 31 լումայով և դրաձել 549 դրամ 68 լումա: Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12 դրամ 18 լումա (-1 լումա):







































