Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Գոնե մի երկու բառ ռուսերեն գիտենք. ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ուրախ է, որ Հայաստանը «գնում» է ՄՄ

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական, «Լուսակերտ» տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ Ամանորի նախաշեմին ձվի շուկայում դեֆիցիտ չի առաջանա, գներն էլ, նախօրդ տարվա օրինակով, կտրուկ չեն բարձրանա:

«Ինձ թվում է՝ խնդիրներ չեն առաջանա: Հիմա մենք ամեն ինչ անում ենք դրա համար: Պարսկաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռումինիայից, Թուրքիայից ձու ներկրելով շուկան կարգավորում ենք, որպեսզի տարեվերջին խնդիրներ չառաջանան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը՝ ավելացնելով:

«Գները նույնպես չեն բարձրանա: Գինը կմնա նույնը, ինչ այսօր է: Իսկ եթե գինն էլ բարձրանա, ապա դա արտադրողների հետ կապ չի ունենա, այլ առաքիչների, վերավաճառողների և այդ տիպի մարդկանց հետ: Խնդիրներ կան, բայց դա էլ շուկայի ինտրիգներն են»,- ասաց նա:

Մանուկյանը ցավում է, որ Հայաստանը ձու արտահանող երկրից դարձավ ներկրող. «Եթե նախկինում մենք արտահանող էինք, հիմա ներկրող երկիր ենք դարձել տնտեսության վիճակի ու վատ մենեջմենթի պատճառով: Այս վիճակը եկավ գերարտադրությունից: Բալանս չկար: Վրաստանը ճանապարհը փակեց, Իրանը մեր ձուն չէր տանում, էլ տեղ չունեինք տանելու: Այլ տեղեր արտահանելու համար էլ ինքնարժեքի ու գների խնդիր կա, որի մեջ չենք տեղավորվում: Դրա համար էլ մեզ մոտ ձվի ավելցուկ եղավ, ինչի համար էլ դրեցին ու հավերը մորթեցին, հետո տեսան, որ հավը պակասեց: Դե, հավը պակասեց, ձուն էլ պակասեց, ու այդպես որոշեցին ձու ներկրել»:

«Լուսակերտի» սեփականատերը նոր մեխանիզմներ է մշակել, որպեսզի տոնական և նախատոնական օրերին ձվի գնի տատանումներ և դեֆիցիտ չառաջանան, միայն թե այդ նոր մեխանիզմը գործի կդրվի հաջորդ տարվանից: «Այդ նոր մեխանիզմի համաձայն՝ Զատիկին, Նոր տարուն և այլ տոնական օրերի հավկիթի գինը կիջնի, հավկիթը կվաճառվի նվազագույն գնով: Դա իմ մշակած ծրագիրն է, որը պատրաստվում եմ քննարկել նաև մեր մրցակից ընկերությունների հետ»,- ասաց Մանուկյանը:

Նախկին պատգամավորը ուրախ է, որ Հայաստանը գնում է Մաքսային միություն: Ասում է՝ բոլոր առումներով ավելի լավ է, քան Եվրոպան: Եվրոպայից միայն վատ բաներ են գալիս: «Ամբողջ օրը տրանսվեստիտներից ու «գալուբոյներից» են խոսում, մենակ էդ ա մեր թեման: Բա դա Եվրոպայից է գալիս, հո Ռուսաստանից չի գալիս»,- զարմանում է Մանուկյանը, ապա շարունակում թվարկել Մաքսային միության մյուս դրական կողմերը:

«Ինչ վատ ա Ռուսաստանը, գոնե մի երկու բառ գիտենք ռուսերեն, թե չէ՝ գնում ենք Իրան, ոչ լեզու գիտենք, ոչ բան, 10 մարդ էլ հետներս ենք տանում, որ իրար լեզու հասկանանք: Հետո էլ գնում ես՝ պիտի «ֆորմա ադեժդան» տեղը լինի, աղջիկ-տղա իրար հետ չքայլեն, խմել չկա… ու հազար ու մի բան կա: Մենք չենք կարողանում մերվել իրենց հետ: Թուրքերի, ադրբեջանցիների հետ տնտեսական կապ չկա: Վրաստանում անհասկանալի է վիճակը՝ մեկ ընդունում են ապրանքը, մեկ՝ չէ: Սա անելով (նկատի ունի Մաքսային միությանը միանալը) գոնե մի պլյուս էլ ենք դնում»:

Ինչ վերաբերում է կոնկրետ իր բիզնեսին, ապա Մանուկյանն անկեղծանում է. պատգամավոր չլինելն ավելի է նպաստել իր բիզնեսի ծաղկմանը: Պատգամավոր ժամանակ կաշկանդող հանգամանքներ կային, իսկ հիմա ազատ է և հանգիստ բիզնեսով է զբաղվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում