Sunday, 05 07 2026
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում

Չինական «New Yida» ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի գործարան է հիմնում

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ չինական կապիտալով «Նյու Յիդա» ընկերությունը Հայաստանում մինչև 5 միլիոն դոլար է ներդնում հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու նպատակով։ Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Նյու Յիդա» ընկերության գործադիր տնօրեն Լուո Գանգը և «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ Այս մասին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի Հանրային կապերի թիմից:

«Նյու Յիդա» ընկերության հիմնադիր Yida Group-ը միջազգային դիվեսիֆիկացված ներդրումային կազմակերպություն է, որը կենտրոնացած է արտադրության տարբեր ոլորտներում։

Գործարանի կառուցման համար ընկերությունը դիտարկում է Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գտնվող տարածքի ձեռք բերման հեռանկարը։ «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի մասնագետները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համագործակցությամբ չինացի գործարարներին ներկայացրել են մի քանի հանքահորեր։ Ներդումային ծրագրի ուսումնասիրության փուլի ընթացքում ներգրավված են եղել Հանրապետական երկրաբանական ֆոնդի մասնագետները։

«Գործարարների աջակցության մեր թիմն ամենօրյա ռեժիմով աշխատում է ներդրողների հետ՝ հանքային ջերերի գործարանի հիմնման և արտադրությունը սկսելու համար։ «Բիզնես Արմենիա»-ն շարունակելու է աջակցությունը նաև հետներդրումային ամբողջ շրջանում»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Հայաստանի քանհային ջրերի որակը վստահություն է հաղորդում, որ արտադրությունը հաջողություն կունենա և սպառման խնդիր չի լինի։ «Նյու Յիդան» նպատակ է դրել հայկական հանքային ջուրը ճանաչելի դարձնել չինական շուկայում։ Իսկ ներդրումային ծրագիրը նաև սոցիալական ազդեցություն կունենա մերձակա համայնքների համար»,- նշել է «Նյու Յիդա» ընկերության գործադիր տնօրեն Լուո Գանգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում