Հայկական շուկայում արտասահմանյան նոր ապահովագրական գործակալություն է գրանցվել: Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը: Տրամադրել են ոչ կյանքի ապահովագրության իրականացման «վարկի ապահովագրություն» դասով լիցենզիա:
Այս ընկերությունը հիմնելու որոշումը կառավարությունը կայացրել էր դեռ հոկտեմբերի 17-ին: Արտահանման ապահովագրական կազմակերպության ընդհանուր կապիտալը 1 մլրդ 950 մլն դրամ է: Ընկերությունը կարող է կատարել արտահանման ապահովագրություն` վարկի ապահովագրության դասով (14 դաս), երաշխիքի տրամադրման դասով (15 դաս) և ֆինանսական վնասների դասով (16 դաս):








































