Friday, 03 07 2026
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ պետքարտուղարությունը ՌԴ-ին և Սիրիային մեղադրել է Դումայում քիմիական հարձակման ապացույցները թաքցնելու փորձի մեջ

Ռուսաստանը և Սիրիան փորձում են խոչընդոտել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) տեսուչների մուտքը Դումա քաղաք, որպեսզի թաքցնեն այնտեղ քիմիական զենքի կիրառման ապացույցները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։

«Մենք արժանահավատ տեղեկություն ունենք, որը վկայում է այն մասին, որ ռուսական իշխանություններն աշխատում են սիրիական ռեժիմի հետ, որպեսզի արգելեն և հետաձգեն տեսուչների այցը Դումա»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Նաուերթը։

Պետքարտուղարությունում կարծում են, որ Ռուսաստանը և Սիրիան մտադիր են Դումայում «սեփական բեմականացված հետաքննությունն» անցկացնել։

«Ռուսական իշխանություններն աշխատել են սիրիական ռեժիմի հետ, ինչպես մենք ենք եզրակացնում՝ ենթադրյալ հարձակումների վայրերը վարակազերծելու և քիմիական զենքի կիրառման ապացույցները վերացնելու համար»,-հավելել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն և Սիրիան փորձել են ճնշում գործադրել որոշ մարդկանց վրա, որպեսզի «նրանք փոխեն իրենց պատմությունն այդ գիշեր կատարվածի վերաբերյալ»։

«Որպեսզի չթվա, թե քիմիական հարձակման մեջ Ռուսաստանը և Սիրիան են մեղավոր, իսկ մենք հաստատ գիտենք, որ Սիրիան մեղավոր է հարձակումների մեջ»,-նշել է Նաուերթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում