Ֆրանսիական Short Edition ընկերությունը կարճ կոմիքսների անվճար տպագրության ավտոմատ է մշակել: Այս մասին գրում է The New York Times-ը:

Էլեկտրոնային սարքի օգնությամբ օգտատերերը կարող են սարքի կատալոգից, որտեղ ավելի քան 100 հազար պատմություն կա, կարճ գրքեր տպել:
Short Edition –ը տարբեր ժանրերի գրքեր է տպում, այդ թվում հեքիաթներ և ֆանտաստիկա: Կատալոգում գտնվող գրքերը գրում են գրական մրցույթների հաղթողներն ու համալսարանների դասախոսները, որոնցից Short Edition-ը գնում է դրանք:
«Սա շատ նման է հսկայական գրական ամսագրի: Չգիտես, ինչ կընկնի ձեռքիդ տակ՝ հարևանիդ գիրքը, թե ինչ որ մի տեղ Նեբրասկայում ապրող մի տղայի կոմիքսը»,- ասում են օգտատերերը:

Short Edition-ի հիմնական ներդրողը ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան է: երկու տարի առաջ նա այս ավտոմատը տեղադրել էր Սան Ֆրանցիսկոյի իր սրճարանում, այժմ այս սարքը տեղադրված է ֆրանսիայի ավելի քան 150 գրադարաններում:









































