Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ ապրիլի 9-ին Սիրիայի T-4 ավիաբազային Իսրայելի հասցրած հարվածի թիրախում Իրանի հակաօդային պաշտպանության համակարգն էր։
Հարձակման է ենթարկվել Իրանի նորագույն ՀՕՊ համակարգը, որը վերջերս էր ժամանել T-4 բազա։ Նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը հարձակվել է այդ համակարգի վրա՝ հետագայում ևս այդ շրջանում գործողություններ իրականացնելու հնարավորություն ունենալու համար։

ՀՕՊ համակարգը չեզոքացվել է մինչև կիրառության պատրաստվելը։ Ոչնչացվել է նաև պահեստը, որտեղ պահվել են իրանցիների օգտագործած անօդաչու թռչող սարքերը։
Պարբերականը, սակայն, չի նշում, թե իրանական կոնկրետ ինչպիսի՞ ՀՕՊ համակարգ է ոչնչացվել։ Ներկա դրությամբ Իրանում առաջատար ՀՕՊ համակարգ է համարվում «Բավար-373» շարժական զենիթա-հրթիռային համալիրը։

Հրապարակաման մեջ նաև նշվում է, որ այդ գործողությունը կատարվել է «Վաշինգտոնի լուռ համաձայնությամբ»։ Հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հեռախոսազրույցից հետո։






































