Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Մեր ամենօրյա աշխատանքով մենք մոտեցնելու ենք ձեր անսասան թվացող համակարգի վախճանի օրը. Գևորգ Գորգիսյան

Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով ՀՀԿ-ականների ելույթներին, թե՝ շատ բնական է, երբ վարչապետի թեկնածու է լինում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի առաջնորդը, ասաց. «Բայց բնական է նաև, որ այդ անձը գլխավորի նախընտրական ցուցակը՝ ցույց տալու ժողովրդին, թե ինչ է իրեն սպասվում ընտրություններից հետո: Բայց ձեր դեպքում, պարոնայք, ձեր առաջնորդը թաքնվել էր այլ անձանց թիկունքում»:

Դիմելով Սերժ Սարգսյանին՝ պատգամավորն ասաց. «Դուք այդպես էլ չունեցաք քաղաքական կայացած ուժին բնորոշ կարևոր հատկանիշները՝ հաշվետվողականություն, հասանելիություն և հետևողականություն: Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ կիսատ»:

Գևորգ Գորգիսյանը Սերժ Սարգսյանին մեղադրեց ծառացած բոլոր խնդիրների համար. «Դուք մեղավոր եք, որ Հայաստանում ամեն երրորդ մարդ աղքատ է, ամեն 5-րդը՝ գործազուրկ, և բոլորը անխտիր պարտք են բանկերին: Մեղավոր եք, որ 30 տարի անց մենք դեռ ունենք աղետի գոտի: Մեղավոր եք, որ հասարակությունում կա ծայրաստիճան բևեռացում և անարդարության զգացում, որ ՀՀ քաղաքացիներն ունեն 7 մլրդ դրամ պարտք: Մեղավոր եք, որ ՀՀ քաղաքացիները լքում են Հայաստանը»:

Նրա խոսքով՝ անվտանգության համար պետք է ներքին կայունություն, իսկ վերջինիս համար պետք է, որ կայանա քաղաքական համակարգը. «Հզոր բանակի համար պետք է հզոր տնտեսություն, իսկ մենաշնորհային տնտեսությունը չի կարող լինել հզոր, դրա համար պետք են ազատական շուկայական հարաբերություններ, արդար դատական համակարգ, իսկ դրա համար՝ քաղաքական կամք»:

Գևորգ Գորգիսյանը խոստացավ, որ իրենք միշտ լինելու են ԱԺ-ում և միշտ ներկայացնելու են իրենց տարբերվող մոտեցումները. «Ու մեր ամենօրյա աշխատանքով մոտեցնելու ենք այն օրը, որ ձեր անսասան համակարգը գա իր անխուսափելի վախճանին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում