Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի գլխավոր ասամբլեան Դուբայը ԷՔՍՊՈ-2020-ի անցկացման վայր է հայտարարել:
Եզրափակիչ երրորդ փուլից հետո Դուբայը 116, իսկ Եկատերինբուրգը 47 ձայն է հավաքել:
Առաջին և երկրորդ փուլերի ժամանակ պայքարից դուրս են մնացել Սան Պաուլոն և Իզմիրը:
ԷՔՍՊՈ-2020-ի մայրաքաղաքը գաղտնի քվեարկությամբ է ընտրվել:
Թայլանդը նույնպես դիմել էր ԷՔՍՊՈ-2020-ն իր երկրում անցկացնելու համար, սակայն Բյուրոն որոշել է, որ այդ պետության կառավարությունը չի կարող երաշխավորել ցուցահանդեսի հաջող անցկացումը:
ԷՔՍՊՈ-ն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ սկսած 1851-ից, և կես տարի է տևում:









































