35 տարի առաջ Ջանեթ և Գրեմ Ուոլթոնների ընտանիքում վեցյակ է ծնվել՝ 6 աղջիկ։
Երեխաները ծնվել են 1983-ի նոյեմբերի 16-ին, Լիվերպուլի հիվանդանոցներից մեկում։ Փոքրիկները՝ Հաննան, Ռութը, Լյուսին, Քեյթը, Ջենին և Սարան դարձան աշխարհում առաջին վեցյակ աղջիկները։

Երիտասարդ ծնողները տարեկան շուրջ 10 հազար տակդիր են օգտագործխել։ Առաջին մի քանի օրվա ընթացքում նրանք մոռացել էին քնի մասին։ Նրանք միաժամանակ կերակրել, լողացրել են 6 երեխայի։

Այժմ արդեն աղջիկները 35 տարեկան են։ Հաննան տարրական դասարանի ուսուցչուհի է, Քեյթն աշխատում է կադրերի բաժնում, Լյուսին՝ տեղի ավիաուղիներում, Ջենին բացել է սեփական հրուշակարանը, իսկ Ռութը տեղավորվելէ զանգերի կենտրոնում։ 2014-ին Սարան ծնողներին երջանիկ տատիկ և պապիկ է դարձրել։







































