Ուսանողները միմյանց կիպ կանգնած գտնվում են Բժշկական համալսարանի մոտակայքում:
«Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ եթե քաղաքացին ունի իրավունք, այդ իրավունքը գերակա է տեղաշարժման իրավունքին»,- ոստիկանի հետ զրույցում ասաց երիտասարդ ակտիվիստներից մեկը:
Նրա խոսքով՝ եթե 400 հոգի հակաիրավական գործողություն է կատարում, ապա ինքն առաջարկում է այդ 400-ին էլ բերման ենթարկել:
Երիտասարդները բոլոր ուսանողներին կոչ արեցին իջնել ավտոբուսներից և միանալ իրենց:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:









































