Apple Music-ի հոսքային ծառայությունը պաշտոնապես անցել է 40 միլիոն բաժանորդների սահմանը։ Այս կապակցությամբ Կուպերտինոյում որոշում են կայացրել տեղափոխություններ կատարել ընկերության ղեկավարության շրջանում՝ նրա զարգացման համար պատասխանատու նշանակելով Օլիվեր Շուսերին։
Օլիվեր Շուսերն, ով Էդդի Քյուի հովանավորյալն է, Apple է եկել 2000-ականների սկզբին, որտեղ ժամանակի մեծ մասը նվիրել է App Store-ին և iTunes-ին։ Նախքան բաժնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը՝ Շուսերը եղել է միջազգային կոնտենտի փոխնախագահը։
Արագությունը, որով զարգանում է Apple Music-ը, այն աշխարհի ամենաարագ աճող ծառայություններից մեկն է դարձնում։ Մոտ մեկ ամիս առաջ հաղորդվել էր, որ ծառայության ընդհանուր լսարանը չի գերազանցում 38 միլիոնը, այն դեպքում, երբ 2016-ի ապրիլին օգտատերերի թիվը հազիվ 10 միլիոն է եղել։









































