ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին գովաբանել է Սիրիայի վրա հրթիռակոծությունը և կոչ է արել ավելի հաճախ օգտագործել «առաքելությունն իրականացված է» արտահայտությունը։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
Նախօրեին նա մեկնաբանել էր Սիրիայի հրթիռակոծության արդյունքը՝ «առաքելությունն իրականացված է» խոսքերով։ Արդյունքում ամերիկյան նախագահի այս արտահայտությունը ակտիվորեն սկսեց հայտնվել ԶԼՄ–ների վերնագրերում։
«Սիրիայում օպերացիան այնքան հրաշալի է իրականացված, այնպիսի ճշգրտությամբ, որ ֆեյքային ԶԼՄ–ները կարող էին նվաստացնել ինձ միայն «առաքելությունն իրականացված է» արտահայտության համար։ Ես գիտեի, որ նրանք դրանից կկառչեն, բայց այն ինձ հրաշալի ռազմական տերմին թվաց, որ պետք է նորից վերադառնար։ Ավելի հաճախ օգտագործեք»,– գրել է նա իր Twitter-ում։









































