ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դժվարացավ ասել՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարը հաջողությամբ կավարտվի՞, թե՞ ոչ. «Մեր ռազմավարական նպատակն է երկիրը քաղաքացիների սեփականությունը դարձնելը: Դրան հասնելու համար, իհարկե, պետք են էսպիսի նախնական քայլեր. պետք է ուրախանալ, որ հնարավոր եղավ մեռյալ վիճակից հանրությանը շարժել»:
Հայրիկյանի խոսքով՝ հաջորդ քայլը կարող է լինել ստորագրահավաքը:
«Աթոռապաշտները, ովքեր նաև ստախոս են, ամեն ինչի ընդունակ են, բայց շատ կարևոր է, որ փորձառություն ունեցող մարդիկ նախապատրաստեն հաջորդ քայլերը: Այստեղ մենք մեր փորձառությունը կփոխանցենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԻՄ առաջնորդը:
Հայրիկյանի խոսքով՝ մարդկանց կարող է հուսահատեցնել, եթե պայքարի բարձրագույն նպատակ հայտարարենք Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարը. «Որովհետև վաղն էլ Ապարանում կամ Սևանի ափին կարող են նիստ անել և Սերժ Սարգսյանին հայտարարել վարչապետ»:
Պարույր Հայրիկյանը մեջբերելով Չերչիլի խոսքերը՝ ասաց. «Բոլոր մարտերը կարելի է կորցնել՝ բացի վերջինից: Իսկ վերջին մարտը, միևնույն է, մենք պիտի հաղթենք, որովհետև դա ՀՀ քաղաքացիների հաղթանակն է: Եթե նրանց հաջողվի այս փոքր մարտավարական քայլով հաղթել, դա իրենց մեծ ջախջախման առաջին քայլը կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































