Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է այն պնդումը, թե ինքը «հարուստների նախագահն է», հայտարարելով, որ ինքը բոլոր ֆրանսիացիների նախագահն է։
«Գիտեք, հարուստներին նախագահ պետք չէ, նրանք իրենք իրենց ճարը կտեսնեն։ Ես բոլոր ֆրանսիացիների նախագահն եմ»,– ասել է Մակրոնը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդել էին, որ ֆրանսիացիների մեծամասնությունը Մակրոնի քաղաքական կուրսն «անարդար» է համարում։
Նշվում է, որ մեծամասնության կարծիքով՝ նախագահի որոշումներն օգնում են Ֆրանսիայի միայն «հարուստ» բնակիչներին և ոչ թե բարելավում են հանրապետության ընդհանուր վիճակը։









































